Չինաստանի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

16:25   07 Մայիս 2021    324

Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուանգ ինքնավար շրջանի Բեյզ քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել երեք մարդ։

Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շենքներն ու մեքենաները։ Վիրավորները տեղախոփվել են հիվանդանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ճանապարհի նորոգման համար օգտագործվող ռեագենտի պատճառով, հայտնել է տեղական Jimu Xinwen թերթը։

Դեպքի մանրամասները պարզվում են․ կատարվում է հետաքննություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Պայթյուն  


Վերնագիրի այլ պիտակները