ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը. Պետդեպ

14:45   07 Մայիս 2021    221

ԱՄՆ-ն մտադիր է ապասառեցնել Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների մի մասը, որը, սակայն, իսլամական երկրի ղեկավարությունը կկարողանա օգտագործել միայն մի նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է CNN-ը:

Ըստ այդմ, ԱՄՆ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը վերագործարկելու շուրջ բանակցությունների ֆոնին, քննարկում է 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, որն Իրանի իշխանությունները կարող են օգտագործել միայն մարդասիրական նպատակներով:

«Հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մենք իրանական ակտիվների ապասառեցումը դիտարկում ենք որպես Թեհրանի համար միակողմանի ժեստ, իրականությանը չեն համապատասխանում ... Ինչպես ավելի վաղ ասել ենք, ԱՄՆ ցանկացած իմաստալից քայլ պետք է լինի գործընթացի մաս, որում ներգրավված են երկու կողմերը», - գրել է Փրայսն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ մի քանի շաբաթ շարունակ Ավստրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել Իրանի հետ միջուկային գործարքի հանձնաժողովի կանոնավոր դեմ առ դեմ ձևաչափով պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ: Մինչ օրս ստեղծվել է երեք աշխատանքային խումբ, որոնցից երկուսը՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների վերացման և միջուկային խնդրի վերաբերյալ կոնկրետ քայլերի կարիք ունեն, որոնք պետք է ձեռնարկվեն Թեհրանի և Վաշինգտոնի կողմից միջուկային գործարքն ամբողջությամբ վերականգնելու համար: Երրորդ փորձագիտական խմբի խնդիրն է համաձայնեցնել այս քայլերի հաջորդականությունը:

Իրանի հետ միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է անցած երեքշաբթի: Հաջորդ հանդիպումը նախատեսված է այսօր՝ մայիսի 7-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները