Մյանմարում հարձակվել են Չինաստան գնացող գազատարի վրա. կան զոհեր

15:08   07 Մայիս 2021    188

Մոտ 20 անհայտ անձ հարձակվել է Մյանմարի կենտրոնական Մանդալայ քաղաքի մոտակայքում գտնվող Չինաստան տանող գազատարի օբյեկտների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 3 պահակ:

Հարձակման փաստը, ըստ թերթի, հաստատել է Մյանմարի պետական հեռուստատեսությունը, որը վերահսկվում է այս երկրի ռազմական իշխանությունների կողմից:

Հաղորդվում է, որ ավելի վաղ Պեկինը Մյանմարի զինվորականներին խնդրել էր ուժեղացնել Չինաստանի հետ կապված օբյեկտների անվտանգությունը:

Այսպես կոչված ազգային համաձայնության կառավարությունը, որը միավորում է երկրում ռազմական հեղաշրջման հակառակորդներին, նախապես հայտարարել էր ժողովրդական պաշտպանական ուժերի կազմավորման մասին: Այս կառույցը նախատեսված է Մյանմարի բանակին զինված դիմադրություն ցույց տալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մյանմար   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները