Ռիո դե Ժանեյրոյում փոխհրաձգությունից հետո զոհերի թիվը հասել է 25-ի

15:13   07 Մայիս 2021    268

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է 25 մարդ, ներառյալ մի ոստիկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Associated Press-ը։

Ոստիկանական գործողությունը թմրավաճառների բանդայի դեմ հանգեցրել է փոխհրաձգության եւ պայթյունների: Մետրոյի գծերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է «ինտենսիվ հրաձգության պատճառով»:

Ժակարեզինյուն՝ քաղաքի ամենախիտ բնակեցված մունիցիպալիտետներից մեկը, որտեղ հաշվում է շուրջ 40 հազար բնակիչ, գտնվում է «Կոմանդո Վերմելիո»-ի («Կարմիր թիմ») ազդեցության ներքո, որը Բրազիլիայի գլխավոր հանցավոր խմբավորումներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է 23 մարդ:

Վերքեր է ստացել մետրոյի երկու ուղեւոր, որն ընթանում էր հատուկ գործողության անցկացման շրջանով:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները