ԱՄՆ-ում 6-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է իրականացրել դպրոցում

16:30   07 Մայիս 2021    248

ԱՄՆ Այդահո նահանգի Ռիգբի քաղաքում գտնվող դպրոցում հրաձգություն է կատարվել։ Կրակը բացել է 6-րդ դասարանի աշակերտուհին, ով կարողացել է զենքը դպրոցի շենք մտցնել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ջեֆերսոն շրջանի շերիֆը հայտնել է, որ աղջիկը դուրս է բերել ատրճանակն ուսապարկից և սկսել կրակել, սկզբում դպրոցում, հետո՝ դրա սահմաններից դուրս։

Աշակերտուհուն վնասազերծել հաջողվել է ուսուցչուհուն, ով նրա ձեռքից խլել է զենքը։ Երեք տուժածները հոսպիտալացվել են։

Ոստիկանությունը փորձում է պարզել հարձակման դրդապատճառները և այն, թե ինչպես է զենքը հայտնվել աղջկա ձեռքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները