Վրաստանը 600 000 հավելյալ դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա

17:01   07 Մայիս 2021    252

Վրաստանը չինական Sinopharm ընկերության պատվաստանյութի ևս 600 000 դեղաչափ կստանա:

Վերջինիս խոսքով՝ Վրաստանը հունիսին կստանա ևս 250 000 դեղաչափ տվյալ պատվաստանյութից , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անկասկած, կլինեն հավելյալ չափաբաժիններ: Մենք արդեն իսկ 100 հազար դեղաչափի հասանելիություն ունենք: Հունիսին սպասում ենք հավելյալ 250 000 դեղաչափի, և կա պայմանավորվածություն ևս 250 000-ի մասին: Դա նշանակում է, որ բացի այն քանակությունից, որ այսօր ամբողջովին ամրագրվել է, մեզ համար հասանելի կլինի Sinopharm-ի պատվաստանյութի ևս 600 000 չափաբաժին»,- ասել է Տիկարաձեն:

Նրա խոսքով՝ պատվաստման տեմպերը Վրաստնում կտրուկ աճել են. մայիսի 5-ին երկրում գրանցվել է պատվաստվողների ռեկորդային թիվ՝ ավելի քան 3600 մարդ:

Պատվաստման գործընթացը Վրաստանում մեկնարկել է մարտի 15-ին անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները