Forbes-ը հայտնել է 2020 թվականին Tesla-ի տնօրենի պաշտոնում Մասկի վաստակած ռեկորդային գումարի մասին

17:36   07 Մայիս 2021    259

Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկն անցյալ տարվա ընթացքում մոտ 11 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Forbes հեղինակավոր ամսագրի տվյալները , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամսագրի տեղեկություններով՝ 2018 թվականին Մասկը համաձայնեցրել էր վարձատրությունը ոչ թե գումարով, այլ ընկերության աճի որոշակի ցուցանիշի դեպքում բաժնետոմսերի տեսքով ստանալու հարցը: Դրա շնորհիվ ընկերությունը 2020 թվականին հնարավորություն է ընձեռել գլխավոր տնօրենին վերագնել արժեթղթերը, որոնց ներկայիս գինը կազմում է 13,3 մլրդ դոլար: Մինչդեռ դրանք ձեռք բերելու համար գործարարը ծախսել էր 2,3 մլրդ դոլար: Այդպիսով, Tesla-ի տնօրեինի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ստացած եկամուտն անցյալ տարի կազմել է 11 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Մասկը դեռևս չի կարող իր եկամուտը արժեթղթից իրական գումարի վերածել, քանի որ ըստ համաձայնության՝ նա դրանք պետք է տնօրինի առնվազն 5 տարի:

Ըստ համաձայնագրի՝ ընկերության գլխավոր տնօրենը բոլոր սահմանված նպատակներին հասնելու պարագայում կարող է վերագնել 101,2 մլն արժեթուղթ, որոնց գինը ներկա պահին կազմում է 67,9 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները