Բայդենը եւս մեկ տարով երկարաձգել է հակասիրիական պատժամիջոցների ռեժիմը

16:06   07 Մայիս 2021    181

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Է ընդունել եւս մեկ տարով երկարաձգելու Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը: Դա հետեւում Է այն ծանուցումից, որը մայիսի 6-ին տարածել Է Սպիտակ տունը:

Խոսքը վերաբերում Է տարբեր սահմանափակիչ միջոցներ ուժի մեջ պահելուն, որոնք Վաշինգտոնը հաջորդաբար սահմանել Է Դամասկոսի դեմ 2004-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակամիջոցում: Այդ սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են որոշ ֆիզիկական եւ իրավական անձանց՝ ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող ակտիվների արգելափակում, ինչպես նաեւ Սիրիա որոշակի կատեգորիայի ամերիկայն ապրանքների եւ ծառայությունների արտահանման արգելք:

«Սիրիական վարչակագի գործողությունները (…) արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար: Այդ առնչությամբ արտակարգ դրությունը, որը հայտարարվել Է 2004 թվականի մայիսի 11-ին եւ (այդ կապակցությամբ ձեռնարկված) միջոցները (…) պետք Է գործեն նաեւ 2021 թվականի մայիսի 11-ից հետո: Ուստի (…) ես մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել Է Սիրիայի կառավարության գործողությունների պատճառով»,- ասված փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները