Թվիթերի ղեկավարությունը Թրամփի հայտարարությունները վերահրապարակելու համար ստեղծված օգտահաշիվ է արգելափակել

18:55   07 Մայիս 2021    268

Թվիթերի ղեկավարությունը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները վերահրապարակող օգտահաշիվ է արգելափակել:

Հաղորդվում է, որ օգտահաշիվն արգելափակվել է բացվելուց ժամեր անց , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը DJTDesk անվամբ օգտահաշվի մասին է, որի տեղեկատվական հատվածում նշված է Թրամփի հայտարարությունները վերահրապարակելու նպատակի մասին:

Սոցիալական ցանցի ղեկավարությունից հայտնել են, որ այսուհետ արգելափակելու են մնացած բոլոր այն օգտահաշիվները, որոնք ստեղծված կլինեն արդեն իսկ արգելափակված օգտահաշիվների բովանդակության տարածումն ու հրապարակումն ապահովելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները