Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ, միգուցե, կրկին կորոնավիրուսով է վարակվել

18:44   07 Մայիս 2021    238

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ, միգուցե, վերջերս կրկին կորոնավիրուսով է վարակվել:

«Մի քանի օր առաջ հնարավոր կրկնավարակման ախտանշաններ նկատեցի: Դեղամիջոց ընդունեցի, որից հետո ամեն բան կարգավորվեց»,- ասել է Բոլսոնարուն՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք բժշկակական ախտորոշիչ հետազոտություններ անցել է, թե ոչ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլսոնարուն առաջին անգամ վարակվել էր կորոնավիրուսով նախորդ տարվա հուլիսին: Այդ ժամանակ հայտնել էր, որ իր կորոնավիրուսի թեստը դրական պատասխան ունի, և սկսել էր հիդրոքսիքլորոքուին ընդունել բուժման նպատակով, որից ժամեր անց, ինչպես ինքն էր հայտարարել, առողջական վիճակը բարելավվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները