Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1547 նոր դեպք

16:11   07 Մայիս 2021    213

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 547 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 541 նմուշառում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 319 266 դեպք: Ապաքինվել է ևս 1 131 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 298 807:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը երկրում 4 245 մարդու կյանք է խլել։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 54 687 մարդ, օրական՝ 3 089:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները