ՈւԵՖԱ-ն պատրաստ է 2 տարով որակազրկել այն ակումբներին, որոնք չեն հրաժարվի Սուպերլիգայից

16:19   07 Մայիս 2021    156

ՈւԵՖԱ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք մինչ օրս չեն հրաժարվել եվրոպական Սուպերլիգային մասնակցությունից:

ՈւԵՖԱ-ն քննարկում է այդպիսի ակումբիներին ընդհուպ որակազրկել 2 տարով և թույլ չտալ մասնակցել եվրագավաթներին: Դա առավելագույն պատժամիջոցն է ՈւԵՖԱ-ի գործող կանոնադրությամբ:

Այս մասին գրում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին եվրոպական 12 առաջատար ակումբներ պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին, սակայն 2 օր անց կազմակերպիչները հայտարարեցին մրցաշարի ժամանակավոր դադարեցման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն էին իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սուպերլիգայի մասնակցությունից այս պահին հրաժարվել են 7 թիմեր՝ «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՈւԵՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները