Չինաստանում անհայտ տեսակի դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել

18:21   07 Մայիս 2021    233

Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Յունյան նահանգի ինքնավար շրջաններից մեկում գիտնականներն անհայտ տեսակի դինոզավրի բրածո են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, մասնագետները ենթադրում են, որ կենդանին բնակվել է 200-150 մլն տարի առաջ: Կենդանու երկարությունը կազմել է ավելի քան մեկուկես մետր , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յունյանի համալսարանի մասնագետները պարզել են, որ դինոզավրը երեք տարեկան է եղել: Ըստ ատամների ձևի՝ փորձագետները պնդում են, որ դինոզավրը խոտակեր է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները