Հնդկաստանը նորից հակառեկորդ է սահմանել մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվով

16:24   07 Մայիս 2021    206

Հնդկաստանը նորից հակառեկորդ է սահմանել մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվով (414 հազար նոր վարակված)։

Ընդ որում բժշկական փորձագետները պնդում են, որ Հնդկաստանում COVID-19-ով վարակվածների իրական թիվը պաշտոնական թվերից 5-10 անգամ ավելի բարձր է, քանի որ վիրուսը քաղաքներից տեղափոխվում է գյուղեր, որտեղ ապրում է երկրի բնակչության 70%-ը։

Համաճարակի տարածման սկզբից Հնդկաստանում վարակվել են ավելի քան 22 մլն․ մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները