Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներին հորդորում է պատվաստվել

18:16   07 Մայիս 2021    276

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարությամբ է հանդես եկել՝ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին և ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակության անդամներին հորդորելով անպայման պատվաստվել Ճապոնիա մեկնելուց առաջ։

ՄՕԿ-ն այսօր պայմանագիր է կնքել Pfizer և BioNTech ընկերությունների հետ, որոնք Օլիմպիական խաղերի մասնակիցներին կտրամադրեն պատվաստանյութեր COVID-19-ի դեմ , տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք մարզիկներին և մասնակից պատվիրակներին կոչ ենք անում օրինակ ծառայել ու հնարավորության դեպքում պատվաստվել։ Սա հզոր ազդակ կլինի առ այն, որ պատվաստումը վերաբերում է ոչ միայն սեփական առողջությանը, այլև՝ մյուս մարդկանց բարեկեցությանը»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները