Օդաչու Ռաշադ Աթաքիշիևին շնորհվել է շեհիդի կարգավիճակ

18:01   07 Մայիս 2021    388

Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ՄիԳ -29 ինքնաթիռի օդաչու, փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիևին շնորհվել է շեհիդի կարգավիճակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Զինվորական ծառայության զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունում (ԶԾԶԶՊԾ) հայտնել են, որ «Շեհիդի անունը հավերժացնելու և շեհիդների ընտանիքների համար արտոնություններ կիրառելու կանոնների» հաստատման մասին Նախարարների կաբինետի 1994 թ. հունվարի 15-ի թիվ 10 որոշման համաձայն` շեհիդի ընտանիքի կարգավիճակը հաստատվում է՝ ՊՆ, ՆԳՆ, Պետական անվտանգության ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության և Պետական սահմանապահ ծառայության կադրերի բաժնի կողմից տրված տեղեկանքներով:

ԶԾԶԶՊԾ-ի Յասամալի շրջանային վարչություն ստացված՝ 02.04.2021թ. թիվ 1 / Ա -374 նամակի և 01.04.2021 թիվ 1 / Ա -371 տեղեկանքի համաձայն՝ փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիևը զոհվել է՝ 24.07.2019 թ. մարտական առաջադարնքներ կատարելու ժամանակ: «Շեհիդի անունը հավերժացնելու և շեհիդների ընտանիքներին արտոնություններ կիրառելու մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ռաշադ Աթաքիշիևին շնորհվել է «Շեհիդի» կարգավիճակ, նրա ընտանիքին շնորհվել է «Շեհիդի ընտանիքի» կարգավիճակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ժամը 22: 00-ի սահմաններում, վթարի է ենթարկվել Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ՄիԳ -29 ինքնաթիռը, որն իրականացնում էր գիշերային ուսումնական թռիչք: Օդանավի որոշ բեկորներ հայտնաբերվել և ջրից հանվել են: Հայտնաբերվել է օդաչուի մարմինը: Ռաշադ Աթաքիշիևին հուղարկավորել են օգոստոսի 21-ին՝ Պատվո հուղարկավորման 2-րդ ծառուղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռաշադ-Աթաքիշիև  


Վերնագիրի այլ պիտակները