Պղնձի գինը ռեկորդային բարձր մեծության Է հասել սակարկությունների ընթացքում

20:47   07 Մայիս 2021    207

Լոնդոնի մետաղների բորսայում կայացած սակարկությունների ընթացքում պղնձի գինն աճել Է 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 10,307 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ:

Այսպիսով, պղնձի գինը գտնվում Է ռեկորդային բարձր մեծության վրա:

Bloomberg գործակալության վերլուծաբանները գնանշումների աճը կապում են կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնման հեռանկարների առիթով ներդրողների լավատեսության հետ: Գործակալության տվյալներով՝ տնտեսության աճի ակնկալիքները խթանում են ամբողջ աշախարհի շուկաներում մետաղների գների աճը:

Այսպես, երկաթի հանքաքարի գինը գերազանցել Է մեկ տոննայի դիմաց 200 դոլարի ռեկորդային նշագիծը, իսկ անագի գինը ցուցադրում Է ամենաբարձր ցուցանիշները վերջին տասը տարում, նշում Է Bloomberg-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պղնձի  


Վերնագիրի այլ պիտակները