Ճապոնիան Տոկիոյում անթռիչք գոտի կստեղծի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ժամանակ

14:50   08 Մայիս 2021    448

Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունն ահաբեկչական ակտերի կանխման համար հուլիսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կստեղծի տեղային անթռիչք գոտի Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է մայիսի 6-ին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշված է, որ անթռիչք գոտին կվերաբերի մարզական օբյեկտների երկնքի տարածությանը, օբյեկտներ, որտեղ Խաղերի շրջանակում տեղի կունենան արարողություններն ու մրցումները: Այն կստեղծվի միջոցառումների մեկնարկից անմիջականորեն երկու ժամ առաջ, իսկ դրանց ավարտից հետո մեկ ժամ անց դրա գործողությունը կդադարեցվի: Ըստ որում գոտին չի ազդի Ճապոնիայի օդանավակայանների թռիչքների վրա եւ չի տարածվի ավիաընկեությունների կանոնավոր չվերթերի վրա:

Տոկիոյում Խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին: Օլիմպիական խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպանվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները