Արևելյան Երուսաղեմում բախումները վերսկսվել են, արդեն կան տասնյակ վիրավորներ. VIDEO

14:56   10 Մայիս 2021    288

Իսրայելի ոստիկանությունը հայտնում է, որ առավոտյան Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա վերսկսվել են բախումները:

«Ոստիկանությունն ու սահմանապահ ոստիկանությունը ներկայումս աշխատում են բռնությունը վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվացնում են գործողությունները Երուսաղեմի Հին քաղաքի այլ հատվածներում»,-ասել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Արևելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Ըստ տեղեկությունների, այսօր գիշերը 14 մարդ է վիրավորվել պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների արդյունքում, իսկ վերջին օրերին ավելի քան 300 պաղեստինցի է վիրավորվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները