ժամանակն է՝ Մոսկվան վերադառնա երկխոսությանը». Գերմանիայի ԱԳ նախարար

23:23   10 Մայիս 2021    382

Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության. ժամանակն է, որ Մոսկվան վերադառնա երկխոսությանը, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցին՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:

«Մենք նաև կխոսենք Ռուսաստանի մասին, մասնավորապես այն բանից հետո, երբ Մոսկվայում պատժամիջոցներ կիրառվեցին ԵՄ-ի ներկայացուցիչների նկատմամբ և հայտարարվեց «ոչ բարեկամական պետությունների ցուցակ»», - լրագրողներին ասել է Մաասը։

Նրա խոսքով՝ «հիմա կարևոր է, որ ԵՄ-ն չշեղվի իր ուղուց, պաշտպանի մարդու իրավունքները, այդ թվում՝ Ռուսաստանում, և շարունակի դա անել համախմբված կերպով»։

«Մենք պատրաստ ենք երկխոսության. ժամանակն է՝ Մոսկվան վերադառնա երկխոսությանը»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայկո-Մաաս  


Վերնագիրի այլ պիտակները