Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները

00:33   11 Մայիս 2021    287

Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք 2016 թվականին խզել են դիվանագիտական հարաբերությունները, վերջերս բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների միջեւ լարվածությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մայիսի 10-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն:

«Խոսակցությունը կենտրոնացել Է ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային հարցերի վրա: Մենք միշտ ողջունել ենք նման կոնսուլտացիաները դրանց ցանկացած ձեւով ու ցանկացած մակարդակով»,-նրա խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: «Դա, որոշակիորեն, ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանների Է՝ նվազեցնել լարվածությունը»,-նշել Է նա, հույս հայտնելով, որ Թեհրանը եւ Էր Ռիադը կփոխեն հարաբերությունների մթնոլորտը եւ կհասնեն նշանակալի փոխըմբռնման:

Միեւնույն ժամանակ Խաթիբզադեն կոչ Է արել՝ սպասել բանակցությունների արդյունքներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Էր Ռիադը հույս ունի լավ հարաբերութղյուններ հաստատել Իրանի հետ:

Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի այդպիսի հայտարարությունները: Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 2016 թվականին: Այն ժամանակ Թեհրանում սաուդյան դեսպանության մերձակայքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ան-Նիմրին: Իսլամում շիա ուղղությունն Իրանում գերակշռողն Է:

Mehr գործակալությունն իր հերթին հիշեցնում Է, որ դիվանագիտական հարաբերությունների խզմանը նախորդել Է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենի ապստամբների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները