Թոմ Քրուզը, ի նշան բողոքի, վերադարձրել է «Ոսկե գլոբուս» մրցանակները

14:01   11 Մայիս 2021    360

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վերադարձրել է իր «Ոսկե գլոբուս» մրցանակները՝ այսկերպ բողոքելով Հոլիվուդյան արտասահմանյան մամուլի ասոցիացիայում (HFPA) բազմազանության բացակայության դեմ:

Նա մրցանակները հանձնել է հավատարմագրված ասոցիացիային, որը պատասխանատու է «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիրներին որոշելու համար:

Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով դերասանին մոտ կանգնած աղբյուրների խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, իր կարիերայի ընթացքում Քրուզը երեք անգամ «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել. 1990-ին՝ «Ծնված հուլիսի 4-ին» (Born on the Fourth of July) կինոնկարում վետերան Ռոն Կովիկի դերի համար, 1997-ին՝ սպորտային գործակալ Ջերի Մագուարի դերում համանուն ֆիլմում դերակատարման համար, իսկ 2000 թ-ին Քրուզն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին՝ «Մագնոլիա» (Magnolia) ֆիլմում դերակատարման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները