Բրիտանական կղզում գտնվող մոտ 900-ամյա ամրոցի համար նոր աշխատակից են փնտրում, որը կկարողանա շաբաթական առնվազն 5 օր ապրել ամրոցում

16:42   12 Մայիս 2021    307

Մեծ Բրիտանիային պատկանող Սենթ Մայքլս Մաունթ կղզում գտնվող ամրոցի համար նոր մենեջեր են փնտրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Քորնուելի ափերին գտնվող պատմական կղզում տեղակայված կալվածքի համար փնտրում են աշխատակցի, որը կկարողանա շաբաթական առնվազն 5 օր բնակվել ամրոցում և «գործնական մոտեցում» դրսևորել պարտականություններն իրականացնելիս:

Նշվում է, որ դեպի ամրոց տանող միակ ճանապարհը ծովով է անցնում և կղզի հասնել հնարավոր է նավով` մակընթացության ժամանակ:

Ըստ ամրոցի կառավարչի` այնտեղ ապրելու առավելություններից գլխավորը ցանկացած պատուհանից ծովը տեսնելու հնարավորութունն է: Իսկ թերությունն այն է, որ հնարավոր չէ պիցցա պատվիրել:

Կալվածքից հայտնում են, որ փնտրում են նրբանկատ պահվածքով զուսպ և կարեկից մեկին: Հիմնական պարտականությունն է լինելու յուրաքանչյուր օրվա վերջում հանրային սենյակները ստուգելը և կարգուկանոնին հետևելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները