Սպիտակ տունը դատապարտել է «Համասի» կողմից Իսրայելի հրթիռակոծությունը

19:52   12 Մայիս 2021    309

Սպիտակ տունը դատապարտել է «Համասի» կողմից Իսրայելի հրթիռակոծությունը եւ դեէսկալացիայի կոչ է արել:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենին «ամեն օր» տեղեկացնում են Երուսաղեմում եւ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Նախորդ շաբաթվանից նա հանձնարարել է թիմին ակտիվորեն փոխգործակցել Իսրայելի եւ Պեղստինի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքի լիդերների հետ: Իր թիմը տալիս է հստակ եւ հետեւողական տեղեկատվություն դեէսկալացիայի մասին եւ դա դա մեր հիմնական նպատակն է»,-ասել է Փսակին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահի կողմից Իսրայելի անվտանգությանը, նրա պաշտպանության օրինական իրավունքին աջակցելը հիմնարար իրավունք է, եւ մենք երբեք չենք հրաժարվի դրանից: Մենք դատապարտում ենք «Համաս»-ի եւ այլ ահակեբչական խմբավորումների կողմից շարունակվող հրթիռակոծությունը, այդ թվում Երուսաղեմի ուղղությամբ: Մենք հանդես ենք գալիս ընդդեմ ծայրահեղականության, որը հանգեցրել է երկու համայնքներում բռնությունների»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները