Հնդկաստանի արեւելքում գտնվող Գանգ գետով տասնյակ դիակներ են լողում

20:43   12 Մայիս 2021    317

Հնդկաստանի արեւելքում Գանգ գետով տասնյակ դիակներ են լողում՝ երկրում կորոնավիրուսային վարակի կատաղի բռնկման դեմ պայքարի ֆոնին:

Սակայն իշխանությունները հայտնել են, որ այդ մարդկանց մահվան պատճառները դեռ չեն պարզել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները գետից 71 դի են դուրս բերել, հայտնել են Բիհարի նահանգի պաշտոնյաները: Գետում լողացող մարմինների լուսանկարները զայրույթ են առաջացրել սոցիալական ցանցերում եւ լուրեր են տարածվել, որ այդ բոլոր մարդիկ մահացել են COVID-19-ից: Երեքշաբթի իշխանությունները դիահերձում են անցկացրել, սակայն նշել են, որդիակների քայքայման պատճառով մահերի պատճառները չեն կարող հաստատել:

Դիակներ են հայտնաբերվել նաեւ հարեւան Ուտար-Պրադեշ նահանգի Գազիպուր գետում: «Մենք փորձում ենք պարզել, թե որտեղից են այդ դիակները եւ ինչպես են հայտնվել այստեղ»,- ասել է տեղացի պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները