Բրազիլիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո հղի կին է մահացել

02:33   13 Մայիս 2021    390

Բրազիլիայում AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական խմբի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութով հղի կանանց պատվաստումը կասեցվել է։

Նշվում է, որ 35-ամյա մի կին մահացել է կաթվածից ՝ դեղամիջոցով պատվաստվելուց հետո: Հոսպիտալացման պահին նա գտնվել է հղիության 5-րդ ամսում: Կանանց, ովքեր արդեն պատվաստված են եղել AstraZeneca-ով, խորհուրդ են տվել դիմել բժշկի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայումս իշխանությունները հետաքննում են միջադեպը: Հղի կանանց պատվաստումների կասեցումը կանդրադառնա միայն AstraZeneca-ի արտադրանքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները