Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ

03:02   13 Մայիս 2021    304

Իսպանիայի Պետական հարկային ծառայությունը հարկային ստուգում է սկսել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի նկատմամբ, որը 2014 թվականին հրաժարվել է գահից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով La Sexta հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ստուգումը կապված է հարկային պարտքերի մարման հետ, որոնք Իսպանիայի նախկին թագավորի կողմից կատարվել են կամավոր հիմունքներով: Հարկային ծառայությունը, դատախազության հետ համատեղ, փորձում է պարզել՝ արդյո՞ք հարկային իրավիճակը կարգավորվել է օրենսդրությանը համապատասխան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Խուան Կառլոս I-ը Իսպանիայում 2016 թվականից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում վճարել է գրեթե 700 հազար եվրո հարկային պարտք: Ենթադրվում է, որ պարտքը կապված է դատախազությունում ընթացող՝ նախկին թագավորի կողմից քարտերի հնարավոր օգտագործման գործով հետաքննության հետ, որոնց հաշիվները նրան չեն պատկանել: Հետաքննության տվյալներով՝ գումարը պատկանել է մեքսիկացի գործարարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները