Բիթքոինի գինն ընկել է ավելի քան 17 տոկոսով

15:33   13 Մայիս 2021    226

Բիթքոինի արժեքն ընկել է ավելի քան 17 տոկոսով եւ կազմել շուրջ 46.9 հազար դոլար:

Կրիպտոարժույթի ամենամեծ Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 17.37 տոկոսով եւ կազմել 46.900 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինի գինն ընկել է 14.16 տոկոսով՝ կազմելով 49 042 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները