Երեք երկրներ ՄԱԿ-ի ԱԽ նիստ են պահանջել Պաղեստինի եւ Իսրայելի պատճառով

16:34   13 Մայիս 2021    317

Չինաստանը, Նորվեգիան եւ Թունիսն առաջարկել են ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ լարվածության հարցով:

Նշվում է, որ առաջարկվող բաց հանդիպումը տեղի կունենա իսրայելական եւ պաղեստինյան կողմերի մասնակցությամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկուշաբթի երեկոյան Իսրայելի ու Պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել էր: Գրեթե անդադար հրթիռային հարձակումների արդյունքում վեց իսրայելցի է զոհվել, վիրավորվել է ավելի քան 200-ը:

Թել Ավիվը հարված է հասցրել Գազայի ուղղությամբ՝ խոցելով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների թիրախները եւ մի քանի զինյալ ոչնչացնելով, այդ թվում՝ բարձրաստիճան զորավարների: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների արդյունքում 67 մարդ է զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները