ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հրվ. Կորեան Ալյասկայում ռազմաօդային ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն

16:22   13 Մայիս 2021    189

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են լայնամասշտաբ Red Flag Alaska 21−2 զորավարժությունների մասին, որոնք պլանավորված են հունիսին Ալյասկայում` Ճապոնիայի և Հարավային Կորեայի օդաչուների մասնակցությամբ:

Դրանցում կգործարկվի ավելի քան 100 մարտական ինքնաթիռ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես մայիսի 12-ին հաղորդել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը, շուրջ 1500 զինծառայող, ներառյալ Ճապոնիայի և Հարավային Կորեայի օդաչուները, կմասնակցեն հունիսի 10-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված զորավարժություններին` մարտավարական և տեխնիկական փորձի փոխանակման նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները