Բիլ Գեյթսն ամուսնալուծության ֆոնին «թաքնվել» է գոլֆ ակումբում գտնվող շքեղ առանձնատուն

16:48   13 Մայիս 2021    1123

Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կնոջ հետ ամուսնալուծության ֆոնին ընտանեկան տնից տեղափոխվել է Կալիֆոռնիայի The Vintage Club գոլֆ ակումբում գտնվող իր առանձնատուն։

Նշվում է, որ նա արդեն երեք ամիս է՝ ապրում է 6 ննջասենյակներով առանձնատանը, որը 65-ամյա Գեյթսը 12,5 մլն դոլարով ձեռք էր բերել 1990 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Page Six-ը նաև հաղորդում է, որ այս շաբաթ նրան տեսել են իր ավագ դստեր՝ Ջենիֆերի և նրա փեսացուի հետ։ Թերթը նշում է, որ «դա իդեալական վայր է թաքնվելու համար, որտեղ Գեյթսը կարող է խուսափել ամուսնալուծության մասին հարցերից»։

Նշենք, որ The Vintage Club-ին անդամակցելն արժե 250 հազար դոլար։ Հաճախորդները կարող են օգտվել ակումբի բոլոր ծառայություններից՝ սպա-կենտրոն, ռեստորաններ և գոլֆի դաշտեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները