COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում հասել է 160 մլն-ի

16:52   13 Մայիս 2021    247

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն աշխարհում աճել է՝ հասնելով 160 մլն-ի, հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը հաշվարկում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի կայքի տվյալներով՝ այժմ դեպքերի քանակը կազմում է 160 450 504. ընդհանուր առմամբ մահացել է COVID-19 ախտորոշված 3 331 258 պացիենտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ մինչ օրս գրանցվել է ավելի քան 32,8 միլիոն դեպք: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանն (ավելի քան 23,7 միլիոն) ու Բրազիլիան (ավելի քան 15,3 մլն):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները