ԱՀԿ գլխավոր տնօրենը պատվաստել է կորոնավիրուսի դեմ

17:33   13 Մայիս 2021    258

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է իր Twitter-ում՝ հորդորելով բոլորին երկրում պատվաստանյութի առկայության դեպքում պատվաստվել COVID-19-ի դեմ:

«Այսօր Ժնեւի համալսարանական հիվանդանոցում իմ հերթն էր պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հիշեցնելով, որ «պատվաստանյութերը կյանքեր են փրկում, եւ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր երկրները դրանք ունենան»: «Եթե դուք, ինչպես եւ ես, ապրում եք մի երկրում, որտեղ պատվաստանյութեր կան, խնդրում եմ պատվաստվել, երբ հերթը ձեզ հասնի»,- խորհուրդ է տվել ԱՀԿ ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները