Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ հանդիպելու պատրաստակամության մասին

18:05   13 Մայիս 2021    208

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Խուան Գուայդոյի հետ:

«Այժմ Գուայդոն ցանկանում է նստել ինձ հետ և զրուցել: Համաձայն եմ», - մեջբերում է Hayatsk.info-ն Կարակասում ելույթի ժամանակ Մադուրոյի խոսքը:

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել ամբողջ ընդդիմության հետ՝ Եվրամիության, Նորվեգիայի կառավարության և Միջազգային շփման խմբի օգնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները