Բիտքոինի արժեքը նվազել է ավելի քան 17%-ով

18:24   13 Մայիս 2021    266

Binance բորսայում բիտքոին կրիպտոարժույթի գինը նվազել է 17․37 տոկոսով՝ հասնելով 46.9 հազար դոլարի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CoinMarketCap պորտալը։

Նշվում է, որ անկումը պայմանավորված է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի հայտարարություններով։ Նա կասեցրել է էլեկտրամոբիլների՝ բիտքոինով գնման հնարավորությունը՝ մատնացույց անելով կրիպտոարժույթի մայնինգի ոչ էկոլոգիական մեթոդները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիտքոին  


Վերնագիրի այլ պիտակները