Բայդենը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում կիբերանվտանգության ապահովման մասին

18:34   13 Մայիս 2021    254

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել կիբերանվտանգության և դաշնային կառավարության ցանցերը կիբերհարձակումներից պաշտպանելու մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հրամանագիրը կոչված է բարձրացնելու ԱՄՆ-ի կիբերանվտանգությունը և պաշտպանելու կառավարական ցանցերը։

Հաղորդագրության տեքստում նշվում է, որ Solar Winds-ի, Microsoft Exchange-ի և Colonial Pipeline-ի վրա վերջին հարձակումները հիշեցնում են այն մասին, որ երկրի մասնավոր և պետական հատվածների կազմակերպություններն «ավելի հաճախ են բախվում չարամիտ կիբերգործունեության հետ թե՛ պետական ոլորտի գործիչների, թե՛ կիբերհանցագործների կողմից։»

«Այս միջադեպերն ընդհանուր գծեր ունեն, այդ թվում՝ կիբերանվտանգության ոլորտում պաշտպանության պակաս, ինչը մասնավոր և պետական հատվածների կազմակերպությունները դարձնում է ավելի խոցելի», – գրված է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները