Իսրայելը Գազայի հատվածում ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել

18:49   13 Մայիս 2021    242

ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 600 թիրախ են խոցել իսրայելական ռազմական ուժերը Գազայի հատվածում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը:

Երկուշաբթի երեկոյան իրավիճակը կտրուկ սրվել է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին:

Անընդհատհրթիռակոծություն է տեղի ունենում իսրայելական բնակավայրերում: Վերջին տվյալներով՝ Իսրայելում 6 խաղաղ բնակիչ է զոհվել և 1 զինվորական: Ի պատասխան՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային՝ ոչնչացնելով բարձրաստիճան հրամանատարների: Պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում իսրայելական հարվածներից մահացել է 67 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Գազայ  


Վերնագիրի այլ պիտակները