Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի հնդկական շտամի առաջին դեպքերը

19:58   13 Մայիս 2021    271

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման առաջին դեպքերը։

Коммерсантъ պարբերականի փոխանցմամբ՝ շտամը հաստատվել է Ուլյանովսկի պետական համալսարանի 16 հնդիկ ուսանողի մոտ։

Ըստ շրջանային առողջապահության գերատեսչության՝ վարակված ուսանողները գտնվում են բավարար վիճակում։ Նրանցից միայն երկուսի վիճակն է միջին ծանրության։

Հնդիկ ուսանողները չեն ցանկացել սովորել հեռավար և եկել են Ռուսաստան, որպեսզի սովորեն համալսարանին մոտ, չնայած՝ նրանց նախազգուշացվել է, որ նույնիսկ Ուլյանովսկ գալու դեպքում դասերը լինելու են հեռավար։

Ըստ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանական բաժանմունքի ղեկավար Դիլյարա Խակիմովայի՝ ուսանողները մեկուսացված են եղել, տեղի բնակիչների հետ չեն հասցրել շփվել, նրանց երկու վարորդները և բոլոր կոնտակտավորները հսկողության տակ են գտնվում։

Օրեր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ առաջին անգամ անցյալ տարի Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացված տարբերակը համարվում է գլոբալ մտահոգության առարկա։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ վիրուսի հնդկական շտամն ավելի արագ է տարածվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները