Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք

22:02   13 Մայիս 2021    238

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 329 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 31 982 թեստ։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 326 441 դեպք: Այստեղից ապաքինվել է 306 264 մարդ, մահացել՝ 4 379 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 77 343 մարդ, օրական ցուցանիշը՝ 4 056:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները