Փարիզի մերձակայքում գտնվող քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել

20:09   13 Մայիս 2021    237

Հրդեհ է բռնկվել Փարիզից հյուսիս-արեւմուտք գտնվող Բեզոն կոմունայում գտնվող քիմիական գործարանում, իշխանությունները վախենում են շրջակա միջավայրի հնարավոր աղտոտումից, հայտնում է France Bleu-ն:

Protec Industrie ընկերության գործարանը, որտեղ բռնկվել է հրդեհը, մասնագիտանում է մետաղների մշակման մեջ եւ ունի եվրոպական Seveso դասակարգում, ինչը նշանակում է, որ ձեռնարկությունում մարդու համար վտանգավոր նյութեր կան:

«Գետում հողի եւ ջրի աղտոտման վտանգ կա»,- հայտարարել է կոմունայի փոխքաղաքապետ Նիկոլյա Բարնյեն: Միեւնույն ժամանակ, ռադիոկայանը, վկայակոչելով արտակարգ ծառայություններին, պարզաբանում է, որ ջրի աղտոտման նվազագույն ռիսկ կա, քանի որ օբյեկտի կառուցման ընթացքում այս կապակցությամբ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել: Ընդ որում՝ հողի աղտոտման հարցը դեռեւս բաց է:

Ականատեսների կողմից արված տեսանյութից դատելով՝ Սենա գետի ափին գտնվող օբյեկտի վերեւում սեւ ծխի խիտ ամպեր են բարձրանում, սակայն կրակի տարածքը չի հստակեցվում: Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ: Բարնյեի խոսքով՝ իշխանությունները ձեռնարկության աշխատակիցներին ու հարակից տարածքների բնակիչներին տարհանելու որոշում են կայացրել, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի նշվում: Դեպքի հետեւանքով տուժածների մասին առայժմ չի հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները