Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի

21:04   13 Մայիս 2021    216

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով երեք օրվա ընթացքում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի, վիրավորվել է 487 մարդ. հայտնում է անկլավի Առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհի ու 388 վիրավորի մասին:

«Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք օրվա ընթացքում զոհվել է 83 պաղեստինցի, այդ թվում ՝ 17 երեխա և 7 կին: Եվս 487 մարդ վիրավորվել է», - ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազա  


Վերնագիրի այլ պիտակները