Պուտինը ներառվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում

21:22   13 Մայիս 2021    212

Նոբելյան կոմիտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդգրկել է Խաղաղության մրցանակի հավակնորդների ցուցակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է գրող, ակադեմիկոս Սերգեյ Կոմկովը, որն առաջադրել է Պուտինի թեկնածությունը:

«Ես ստացել եմ (նամակը), նրանք պատասխանել են, որ «Ձեր թեկնածուն ընդգրկված է ցուցակում»,- տեղեկացրել է Կոմկովը:

Նրա խոսքերով` առաջադրվածների նախնական թիվը 286 է:

Ակադեմիկոսը հիշեցրել է, որ Պուտինը նաև ընդգրկվել էր 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում, այն ժամանակ դրան առաջադրվել էր 278 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները