Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում քիմիական զենքի օգտագործման նշանների մասին

21:43   13 Մայիս 2021    168

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հարվածների հետևանքով մահացածներից մի քանիսի մոտ թունավոր գազերով խեղդամահ լինելու նշաններ են հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Պաղեստինի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նախարարությունից հայտնում են, որ զոհերի մարմինները տեղափոխվել են «Աշ Շիֆա» բժշկական կենտրոն:

«Դիահերձողի կողմից հետազոտումից հետո պարզվել է, որ մահվան անմիջական պատճառը խեղդումն է, կան նաև հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս թունավոր գազերի շնչման պատճառով խեղդվելու հավանականությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից առնվազն 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պաղեստին  


Վերնագիրի այլ պիտակները