Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվում է

23:03   13 Մայիս 2021    285

Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվում է՝ հրադադարի հաստատման ջանքերի շրջանակներում Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցությունների համար, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով եգիպտացի պաշտոնատար անձանց:

Նրանց խոսքով՝ պատվիրակությունը նախ Գազայի հատվածում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, ապա ցամաքային ճանապարհով հատել է Իսրայելի սահմանը: Նախկինում Եգիպտոսը միջնորդական դեր է խաղացել կողմերի միջեւ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած գիշեր Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում դատապարտել էր Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա: Նա նշել էր, որ երկու կողմերի համար էլ կարեւոր է խուսափել հակամարտության սրացումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները