Պուտինը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել ռուսաց լեզվի ուսուցմանն ԱՊՀ երկրներում

23:41   13 Մայիս 2021    244

ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի ուսուցման աջակցությունը բավարար չէ, այս ոլորտում անհրաժեշտ է հավելյալ միջոցառումներ ձեռնարկել:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք ռուսաց լեզվի զարգացմանն ու ուսուցման աջակցմանն այդ երկրներում (մերձավոր արտասահմանի՝ ՏԱՍՍ)», - ասել է երկրի ղեկավարը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս կրթության նախարար Սերգեյ Կրավցովին հանձնարարել է լրացուցիչ առաջարկներ ներկայացնել այդ հարցով, «քանի որ այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները