Բիթքոինի ստեղծողը դատական հայց է ներկայացրել 16 ընկերության դեմ

00:34   14 Մայիս 2021    222

Բիթքոին կրիպտոարժույթի ստեղծող, ավստրալացի համակարգչային փորձագետ Քրեյգ Ռայթը Լոնդոնի դատարան դատական հայց է ներկայացրել ծրագրային ապահովմամբ զբաղվող 16 ընկերությունների դեմ՝ փորձելով նման կերպ պահպանել իրեն պատկանող ավելի քան 5,7 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոինները, գրում է The Guardian-ը:

Մասնավորապես, ներկայացված հայցով Քրեյգ Ռայթը պահանջում է, որ ընկերությունները թույլ տան իրեն հետ վերցնել մոտ 111 000 բիթքոին, որոնք պահվում են երկու այնպիսի թվային հասցեներում, որոնց համար առանձին «բանալիներ» են անհրաժեշտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռայթը պնդում է, որ նա կորցրել է «դրանց կոդավորված բանալիները», երբ իր անձնական համակարգչային ցանցը 2020 թվականի փետրվարին հաքերային հարձակման է ենթարկվել:

Բացի այդ, Լոնդոնում բնակվող ավստրալացին պնդում է՝ ծրագրավորողները խախտել են իրենց պարտականությունները, քանի որ չեն գործել արժույթի օրինական տիրոջ լավագույն շահերից ելնելով:

Դատական գործը հարուցվել է 4 ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունների՝ Bitcoin Satoshi Vision-ի (BSV), Bitcoin Core-ի (BTC), Bitcoin Cash-ի (BCH) և Bitcoin Cash ABC-ի (ABC) դեմ, որոնք գործությունեություն են ծավալում մայրցամաքային Եվրոպայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները