ՊՍԺ-ն դեմ է, որ Նեյմարը մասնակցի Օլիմպիական խաղերին

00:58   14 Մայիս 2021    406

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել Ամերիկայի Գավաթին և Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

Այս մասին բրազիլացին տեղյակ է պահել ՊՍԺ-ի ղեկավարությանը:

Հավանական է, սակայն, որ ՊՍԺ-ն կմերժի ֆուտբոլիստի խնդրանքն ու նրան չի թողնի Տոկիո, քանի որ ակումբը պարտավոր չէ ֆուտբոլիստին թողնել այդ մրցաշարին։ Նույն դիրքորոշումը ՊՍԺ-ն ունի նաև Կիլիան Մբապեի պարագայում, որը կարող է մրցաշարին մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում, գրում է Le Parisien-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի անցկացրած 53 խաղից 25-ը բաց է թողել վնասվածքի պատճառով, դրա համար ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նրան թողնել Օլիմպիական խաղերին։ Եթե բրազիլացին մասնակցի Տոկիոյի խաղերին, ապա գրեթե ամբողջովին բաց կթողնի ՊՍԺ-ի միջմրցաշրջանային հատվածը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նեյմարն արդեն մասնակցել է 2012 և 2016 թվականների Օլիմպիական խաղերին և մեկ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն:

Ամերիկայի Գավաթը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 10-ը, իսկ Օլիմպիական խաղերը՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՊՍԺ  


Վերնագիրի այլ պիտակները