Ղազախստանի նախագահը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

17:16   13 Մայիս 2021    213

Մայիսի 13-ին Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ղազախստանի նախագահը շնորհավորել է պետության ղեկավարին և Ադրբեջանի ժողովրդին՝ Ռամազանի տոնի կապակցությամբ: Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար, իր հերթին շնորհավորել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի ժողովրդին՝ Ռամազանի տոնի կապակցությամբ:

Պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև հաջող զարգացող բարեկամական կապերը կշարունակեն ամրապնդվել:

Զրույցի ընթացքում ընդգծվել է՝ Թուրքական խորհրդի շրջանակներում մեր երկրների հաջող համագործակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները