Ֆինանսական խնդիրների պատճառով Ինտերը կարող է վաճառել Լուկակուի տրանսֆերը

02:15   14 Մայիս 2021    332

Միլանի «Ինտերը» կարող է տրանսֆերի հանել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ, ֆինանսական խնդիրների պատճառով միլանյան ակումբը կարող է վաճառել Լուկակուի տրանսֆերը: Միլանյան ակումբը կարող է դիտարկել նաև Մարտինեսի, Հակիմիի ու Բաստոնիիի տրանսֆերների վերաբերյալ առաջարկները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուկակուի ծառայությունները հետաքրքրում են «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին»: «Ինտերը» պատրաստ է իր հարձակվողից հրաժարվել միայն 120 մլն եվրոյի դիմաց:

Նախկինում հաղորդվում է, որ ակումբի նախագահը խաղացողներին խնդրել էր հրաժարվել իրենց 2 ամսվա աշխատավարձերից՝ ֆինանսական խնդիրներից խուսափելու պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինտեր  


Վերնագիրի այլ պիտակները