ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտնել է Միջերկրական ծովում գտնվող գազային հարթակին հարվածներ հասցնելու մասին

02:29   14 Մայիս 2021    260

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Իզզեդին ալ-Քասսամի բրիգադը» հայտարարել է պայթուցիկներով զինված անօդաչու թռչող սարքերով Միջերկրական ծովում գազային հարթակի վրա հարձակում գործելու մասին։

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ըստ արմատականների հայտարարության՝ տեղական արտադրության «Շիհաբ» կամիկաձե-դրոնները, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, առաջին անգամ են գործարկվում Իսրայելի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մի քանի ինքնաշեն մահապարտ-դրոններ չորեքշաբթի օրվանից նշանակետի տակ են պահել Գազայի հատվածի հյուսիսային ափից ոչ հեռու գտնվող գազային հարթակը։ Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների՝ այսօր ցերեկը հարթակին հարվածներ են հասցվել»,- հաղորդել են արմատականները։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը սպառնացել է ավելի կոշտ պատասխան տալ «շարունակվող ագրեսիային» և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների և ակտիվիստների սպանություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀԱՄԱՍ  


Վերնագիրի այլ պիտակները